ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ուսանողներն ուժերը փորձում են ինտելեկտուալ խաղերում

Ուսանողներն ուժերը փորձում են ինտելեկտուալ խաղերում
06.11.2013 | 16:57

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը։ Մասնակցում է շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը ներկայացնող Հայկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թիմն այս առաջնությանը եկել է հաղթելու նպատակով։ «Հաղթանակի հնարավորություն միշտ էլ կա։ Մեր թիմը միշտ էլ առաջատարների թվում է եղել, թեև ոչ միշտ է ստացվում հաղթել։ Այս անգամ կփորձենք առաջինը լինել»,- նշեց Հայկը։ Նա նաև տեղեկացրեց, որ պետական տնտեսագիտական համալսարանի թիմը 2012-ին հաղթել է Գյումրու, Երևանի պետական համալսարանի գավաթները, և իրենց բուհում ինտելեկտուալ խաղերը մեծ տեղ ունեն ուսանողության շրջանում։

«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի հաղթողները պարզ կդառնան վաղը։

Խաղերն անցկացվում են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Հարցերը տրամադրվել են Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից։ Խաղը վարում է Հայաստանի գիտակների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ